12:54  ,  24 հունիսի, 2016

Ալբանիայի հավաքականը մեկ միլիոն եվրո կստանա Եվրո-2016-ին մասնակցելու համար

Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ից դուրս մնացած Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները վերադարձել են հայրենիք, հայտնում է BBC-ն:

Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին Տիրանայի օդանավակայանում դիմավորել են հերոսների պես: Թիմին դիմավորել են երկրի առաջին դեմքերն ու հազարավոր երկրպագուներ: Ալբանիայի հավաքականի ավագ Լորից Ցանային հանձնել են Տիրանայի բանալիները: Երկրի վարչապետը խոստացել է, որ ֆուտբոլիստների անուններն ամրացվելու են նոր ազգային ստադիոնի մուտքին:

Բացի այդ, Ալբանիայի հավաքականը մեկ միլիոն եվրո պարգեւավճար կստանի Եվրո-2016-ին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ A խմբում ընդգրկված ալբանացիները 3 միավորով գրավել էին երրորդ տեղը, բայց չնվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր: Երրորդ տեղով փլեյ-օֆֆ էին դուրս եկել Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան, Պորտուգալիան ու Իռլանդիան:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 25

1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)

3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս

Հունիսի 26

4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն

5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ

6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ

Հունիսի 27

7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով