20:11  ,  23 հունիսի, 2016

Թուրքիայի հավաքականի մարզիչ Թերիմը դատական հայցեր է ներկայացրել 21 մարդու դեմ

Եվրո-2016-ից դուրս մնացած ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմը դատական հայցեր է ներկայացրել 21 մարդու դեմ: Եվրո-2016-ի խմբային փուլում Իսպանիայի հավաքականից 0:3 հաշվով պարտություն կրելուց հետո Ֆատիհ Թերիմը սոցիալական ցանցերում ստացել է իրեն եւ իր ընտանիքին ուղղված բազմաթիվ վիրավորական հաղորդագրություններ: Մարզիչը որոշել է իրավական միջոցներով պատասխան պահանջել եւ դիմել է Ստամբուլի դատախազություն, հաղորդում է cnnturk-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը D խմբում 3 միավորով գրավեց երրորդ տեղ եւ դուրս չեկավ 1/8 եզրափակիչ: Խմբում առաջին տեղ գրավեց Խորվաթիան (7), երկրորդ տեղ՝ Իսպանիան (6):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով