00:50  ,  23 հունիսի, 2016

Եվրո-2016. Ոչ մի թիմի չհաջողվեց խմբային փուլն ավարտել 100 տոկոսանոց ցուցանիշով

Ֆրանսիայում շարունակվող Եվրոպայի առաջնության վերջին՝ E խմբից առաջին տեղն ապահոված իտալացիների հետ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին բելգիացիները, որոնք գրավեցին երկրորդ տեղը:

Եվրո-2016-ի երրորդ տուրում Բելգիան Նիցայում նվազագույն հաշվով հաղթեց Շվեդիային, իսկ Եվրոպայի գործող փոխչեմպիոն Իտալիայի հավաքականը Լիլում նվազագույն հաշվով պարտվեց Իռլանդիային, որը փլեյ-օֆֆ դուրս եկավ երրորդ տեղով: 2 խաղերում էլ հաղթական գոլերը գրանցվեցին վերջին րոպեներին:

Իտալիան ու Բելգիան հավաքեցին 6-ական միավոր, բայց իտալացիները խմբում առաջին տեղը գրավեցին իրար միջեւ խաղի ավելի լավ ցուցանիշի շնորհիվ: Իռլանդիան 4 միավորով գրավեց երրորդ տեղը, իսկ 1 միավոր ունեցող Շվեդիան լքում է պայքարը:

Այսպիսով, առաջին ու երկրորդ տեղերով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին՝ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Խորվաթիան, Իտալիան, Հունգարիան, Իսլանդիան ու Բելգիան, իսկ Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան, Պորտուգալիան ու Իռլանդիան փլեյ-օֆֆ դուրս եկան երրորդ տեղերով:

Հատկանշական է, որ ոչ մի հավաքականի չհաջողվեց խմբային փուլն ավարտել 100 տոկոսանոց ցուցանիշով:

1/8 եզրափակիչում կկայանան Շվեյցարիա - Լեհաստան, Ուելս – Հյուսիսային Իռլանդիա, Խորվաթիա – Պորտուգալիա, Ֆրանսիա – Իռլանդիա, Գերմանիա – Սլովակիա, Հունգարիա – Բելգիա, Իտալիա – Իսպանիա եւ Անգլիա – Իսլանդիա դիմակայություններ:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ: 1/8 եզրափակիչը կմեկնարկի հունիսի 25-ին:

Եվրո-2016, երրորդ տուր, E խումբ

Իտալիա - Իռլանդիա՝ 0:1

 Ռոբերտ Բրեյդի, 85

Իտալիա. Սալվատորե Սիրիգու, Մատիա Դե Շիլյո (Ստեֆան Էլ Շարավի, 81), Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Անջելո Օգբոնա, Տյագո Մոտա, Ստեֆանո Ստուրարո, Ալեսանդրո Ֆլորենցի, Ֆեդերիկո Բերնարդեսկի (Մատեո Դարմիան, 60), Չիրո Իմոբիլե (Լորենցո Ինսինյե, 74), Սիմոնե Զազա:

Իռլանդիա. Դարեն Ռենդոլֆ, Շեյմուս Կոլման, Շեյն Դաֆի, Ռիչարդ Կեո, Ստիվեն Ուորդ, Ջեյմս Մաքարտի (Ուես Հուլահան, 77), Ջեֆ Հենդրիկ, Ջեյմս Մաքլին, Շեյն Լոնգ (Ստեֆան Քուին, 90), Ռոբերտ Բրեյդի, Դերիլ Մերֆի (Էյդեն Մաքգիդի, 77):

Շվեդիա - Բելգիա՝ 0:1

Ռաջա Նայնգոլան, 84

Շվեդիա. Անդրեաս Իսակսոն, Էրիկ Յոհանսոն, Անդրեաս Գրանկվիստ, Մարտին Օլսոն, Վիկտոր Լինդելոֆ, Ալբին Էդկալ, Էմիլ Ֆորսբերգ (Էրկան Զենգին, 82), Սեբաստիան Լարսոն (Ջիմի Դուրմազ, 70), Կիմ Չելստրյոմ, Մարկուս Բերգ (Ջոն Գույդետի, 63), Զլատան Իբրահիմովիչ։

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոմաս Մյոնյե, Տոբի Ալդերվեյրելդ, Յան Վերտոնգեն, Թոմաս Վերմալեն, Ակսել Վիտսել, Ռաջա Նայնգոլան, Կեւին Դե Բրույնե, Յաննիկ Կարասկո (Դրիս Մերտենս, 71), Էդեն Ազար, Ռոմելու Լուկակու (Կրիստիան Բենտեկե, 87):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով