22:30  ,  22 հունիսի, 2016

Եվրո-2016. Ռոնալդուն՝ Հունգարիա - Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Պորտուգալիայի ու Հունգարիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Լիոնում կայացած եւ 3:3 հաշվով ավարտված խաղում Պորտուգալիայի հավաքականի ավագը դարձավ դուբլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:

F խմբի մյուս՝ Իսլանդիա - Ավստրիա խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իսլանդացի Կարի Արնասոնը:

Հիշեցնենք, որ F խմբից առաջին ու երկրորդ տեղերով 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել 5-ական միավոր հավաքած Հունգարիայի ու Իսլանդիայի հավաքականները, իսկ 3 միավոր ունեցող Պորտուգալիան էլ փլեյ-օֆֆ դուրս եկավ երրորդ տեղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով