20:46  ,  22 հունիսի, 2016

Եվրո-2016. Հունգարիա - Պորտուգալիա, Իսլանդիա - Ավստրիա. Առաջին խաղակեսից հետո

Եվրո-2016-ի F խմբի երրորդ տուրում հանդիպում են Հունգարիան ու Պորտուգալիան, Իսլանդիան ու Ավստրիան։ Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Հունգարիայի հավաքականը հարձակվող Զոլթան Գերայի սուպերգոլի շնորհիվ բացեց հաշիվը։ Մինչեւ ընդմիջում Պորտուգալիան կարողացավ վերականգնել հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Նանին։

Իսլանդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթում է ավստրիացիներին։ Աչքի է ընկել հարձակվող Յոն Դադի Բոդվարսոնը։ Վերջնամասում ավստրիացիները կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն պաշտպան Ալեքսանդար Դրագովիչն անհաջող իրացրեց 11 մետրանոցը։

Երկու տուրից հետո խմբի առաջատարը 4 միավոր վաստակած Հունգարիան է, որն ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։ Իսլանդիայի եւ Պորտուգալիայի հավաքականները վաստակել են 2-ական միավոր։ Ավստրիան ունի 1 միավոր։

Եվրո-2016. F խումբ, երրորդ տուր, առաջին խաղակես

Հունգարիա - Պորտուգալիա՝ 1։1

Զոլթան Գերա, 19 - Նանի, 42

Հունգարիա. Գաբոր Կիրայ, Միհայ Կորհուտ, Ռոլանդ Յուհաս, Ռիչարդ Գուզմիչ, Ադամ Լանգ, Զոլթան Գերա, Բալաժ Ջուջակ, Գերգո Լովրենչիչ, Ադամ Պինտեր, Ակոս Էլեկ, Ադամ Սալաի։

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Վիեյրինյա, Պեպե, Ռիկարդու Կարվալյու, Ժոաո Մոուտինյո, Վիլիամ Կարվալյու, Անդրե Գոմեշ, Էլիզեու, Լուիշ Նանի, Ժոաո Մարիու, Կրիշտիանու Ռոնալդու:

Իսլանդիա - Ավստրիա՝ 1։0

Յոն Դադի Բոդվարսոն, 18

Չիրացրած 11մ՝ Ալեսանդար Դրագովիչ (Ավստրիա), 37

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Արնասոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն, Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն, Յոն Դադի Բոդվարսոն։

Ավստրիա. Ռոբերտ Ալմեր, Մարտին Հինտերեգեր, Ալեքսանդար Դրագովիչ, Սեբաստիան Պրյոդլ, Կրիստիան Ֆուքս, Ֆլորիան Կլայն, Շտեֆան Իլզանկեր, Յուլիան Բաումգարտլինգներ, Դավիդ Ալաբա, Մարկո Արնաուտովիչ, Մարսել Զաբիտցեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով