18:15  ,  22 հունիսի, 2016

Ալվարո Մորատա. Իտալիայից վատ մրցակից չէր կարող լինել

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի հարձակվողներ Ալվարո Մորատան ու Նոլիտոն մեկնաբանել են Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում Իտալիայի հետ սպասվող դիմակայությունը, փոխանցում է Sky Sport-ը։

«Ավելի վատ մրցակից փլեյ-օֆֆում չէր կարող լինել։ Իտալիան տակտիկապես շատ ուժեղ թիմ է։ Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Իսպանիան պետք է անցկացնի օրինակելի հանդիպում»,- ասել է Մորատան։

«Իտալիան մեզ համար շատ բարդ մրցակից է։ Բայց տիտղոսի հասնելու համար պետք է պայքարես լավագույնների հետ»,- նշել է Նոլիտոն։

Հիշեցնենք, որ խմբային փուլի երրորդ տուրում Խորվաթիային 1։2 հաշվով պարտվելու հետեւանքով Իսպանիան D խմբում գրավեց երկրորդ տեղը։ Իտալիա – Իսպանիա հանդիպումը հունիսի 27-ին է Փարիզում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով