15:12  ,  22 հունիսի, 2016

Եվրո-2016. Պետր Չեխի հակառեկորդը

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը սահմանել է Եվրոպայի առաջնությունների հակառեկորդ։

Չեխը չորս մրցաշարերում բաց է թողել 21 գոլ։ Եվրո-2016-ի խմբային փուլի D խմբի երրորդ տուրում Չեխիայի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց թուրքերին եւ դուրս մնաց պայքարից։

Պետր Չեխն առաջին անգամ Եվրոպայի առաջնության մասնակցել է 2004-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով