Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը պատրաստվող Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լիոնում հայտնվել է սկանդալային իրավիճակում։ Զբոսանքի ժամանակ նրան է մոտեցել լրագրողը եւ հարցրել՝ պատրաստ է ֆուտբոլիստը խաղին, ինչին ի պատասխան Ռոնալդուն լրագրողի ձեռքից խլել է խոսափողը եւ նետել լիճը։
Հունիսի 22-ին կայանալիք խաղում Պորտուգալիան կմրցի հունգարացիների հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
Հունգարիան երկու խաղից հետո 4 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը։ Իսլանդիան ու Պորտուգալիան ունեն 2-ական միավոր, Ավստրիան՝ 1 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի
16:56 , 29 սեպտեմբերի