13:40  ,  22 հունիսի, 2016

Եվրո-2016. Բուքմեյքերների կարծիքը՝ օրվա խաղերի վերաբերյալ

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 22-ին անցկացվելիք 4 խաղերից երկուսում կա ֆավորիտ:

Լիոնում կայանալիք Հունգարիա - Պորտուգալիա խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը պորտուգալացիների հաղթանակը գնահատում է 1.44 գործակցով, փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված հունգարացիներինը՝ 9, իսկ ոչ ոքին՝ 4:

Նիցայում անցկացվելիք Շվեդիա – Բելգիա խաղում շվեդերի հաղթանակի գործակիցը 4.8 է, բելգիացիներինը՝ 1.83, իսկ ոչ ոքին՝ 3.3:

Լիլում տեղի ունենալիք Իտալիա – Իռլանդիա մրցավեճում իտալացիների հաղթանակն ունի 2.5 գործակից, բրիտանացիներինը՝ 3, իսկ ոչ ոքին՝ 3.1:

Իսլանդիա – Ավստրիա փարիզյան խաղում իսլանդացիների հաղթանակի գործակիցը 3.5 է, ավստրիացիներինը՝ 2.25, իսկ ոչ ոքին՝ 3.1:

Եվրո-2016, երրորդ տուր, հունիսի 22

F խումբ

Հունգարիա - Պորտուգալիա՝ 20:00 (Երեւանի ժամանակով), Լիոն

Իսլանդիա - Ավստրիա՝ 20:00, Փարիզ

E խումբ

Իտալիա - Իռլանդիա՝ 23:00, Լիլ

Շվեդիա - Բելգիա՝ 23:00, Նիցա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով