09:33  ,  22 հունիսի, 2016

Եվրո-2016. Մոդրիչը Սուբաշիչին հուշել է, թե ինչպես է 11 մետրանոցն իրացնելու Ռամոսը

Վնասվածքի պատճառով Խորվաթիա - Իսպանիա (2:1) Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղը բաց թողած Լուկա Մոդրիչը եւս ներդում է ունեցել խորվաթների հաղթանակում:

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի իրացրած 11 մետրանոցի ժամանակ Խորվաթիայի հավաքականի փոխարինողների նստարանին գտնվող Մոդրիչը թիմի ավագ Դարիո Սռնայի օգնությամբ խորվաթ դարպասապահ Դանիել Սուբաշիչին հուշել է, թե որ կողմ է հարվածելու իր ակումբակիցը, գրում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ռամոսը 72-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպել էր 1:1 հաշվի ժամանակ, իսկ վերջնամասում խորվաթները կամային հաղթանակ էին տարել եւ 7 միավորով գրավել D խմբի առաջին տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով