22:30  ,  21 հունիսի, 2016

Եվրո-2016. Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա ու Ուկրաինա - Լեհաստան խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)

Հայտնի են Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա, Ուկրաինա - Լեհաստան Եվրո-2016 երրորդ տուրի խաղերի լավագույն ֆուտբոլիստները, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գերմանիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Մարսելում անցկացված հանդիպման լավագույն խաղացողը Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ռուսլան Ռոտանն է:

Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Լեհաստանի հավաքականները հաղթել էին նվազագույն հաշվով եւ 7-ական միավորով դուրս եկել փլեյ-օֆֆ: Բունդեսթիմը խմբում առաջին տեղը գրավեց ավելի շատ խփած գոլերի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով