21:51  ,  21 հունիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիան ու Լեհաստանը փլեյ-օֆֆում են (ֆոտոշարք)

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբից առաջին ու երկրորդ տեղերով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Գերմանիայի եւ Լեհաստանի հավաքականները:

Երրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոնը Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին, իսկ լեհերը Մարսելում նույն հաշվով ուժեղ գտնվեցին Ուկրաինայից, որը կրեց երրորդ պարտությունը:

Գերմանիայի եւ Լեհաստանի հավաքականները վաստակեցին 7-ական միավոր, բայց Բունդեսթիմն առաջին տեղը գրավեց ավելի շատ խփած գոլերի շնորհիվ: Հյուսիսային Իռլանդիան 3 միավորով գրավեց երրորդ տեղը եւ պահպանում է փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու շանսերը:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Ավելի վաղ A եւ B խմբերից փլեյ-օֆֆ էին դուրս եկել Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը եւ Անգլիան, Իտալիան ժամանակից շուտ հաղթել է E խմբում, իսկ 4 միավոր հավաքած Սլովակիան եւս կխաղա 1/8 եզրափակիչում B խմբում երրորդ տեղը գրավելու շնորհիվ:

Եվրո-2016. C խումբ, երրորդ տուր

Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա՝ 0:1

Մարիո Գոմես, 29

Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն - Գարեթ Մաքոլի, Ջոնի Էվանս (Նայլ Մքգին, 84), Քրիս Բերդ, Աարոն Հյուզ, Սթյուարտ Դալաս, Փեդի Մաքնեյր, Քորի Էվանս, Քրեյգ Քեթքարթ, Ջեյմի Ուորդ (Ջոշ Մագենիս, 70), Քոնոր Վաշինգտոն (Կայլ Լաֆերտի, 59):

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Ժերոմ Բոատենգ (Բենեդիկտ Հյովեդես, 76), Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա (Բաստիան Շվայնշտայգեր, 69), Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ,  Թոմաս Մյուլեր, Մարիո Գյոտցե (Անդրե Շյուրլե, 55), Մարիո Գոմես:

Ուկրաինա - Լեհաստան՝ 0:1

Յակուբ Բլաշչիկովսկի, 54

Ուկրաինա. Անդրեյ Պյատով - Բոգդան Բուտկո, Ալեքսանդր Կուչեր, Արտյոմ Ֆեդեցկի, Եվգենի Խաչերիդի, Տարաս Ստեպանենկո, Անդրեյ Յարմոլենկո, Ռուսլան Ռոտան, Օլեքսանդր Զինչենկո (Վիկտոր Կովալենկո, 73), Եվգենի Կոնոպլյանկա, Ռոման Զոզուլյա (Անատոլի Տիմոշչուկ, 90+2):

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Տիագո Ցիոնեկ, Արտուր Ենջեյչիկ, Կամիլ Գլիկ, Միխալ Պազդան, Տամաշ Յոդլովեց, Պիոտր Զիելինսկի (Յակուբ Բլաշչիկովսկի, 46), Գժեգոժ Կրիխովյակ, Բարտոշ Կապուստկա (Կամիլ Գրոսիցկի, 71), Արկադիուշ Միլիկ (Ֆիլիպ Ստարզինսկի, 90+3), Ռոբերտ Լեւանդովսկի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով