13:11  ,  21 հունիսի, 2016

Եվրո-2016. Օրվա ֆավորիտները

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 21-ին կայանալիք 4 խաղերից միայն մեկում կա ընդգծված ֆավորիտ:

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի ու Հյուսիսային Իռլանդիայի միջեւ Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայանալիք խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը Բունդեսթիմի հաղթանակը գնահատում է 1.3 գործակցով, բրիտանական թիմինը՝ 10, իսկ ոչ ոքին՝ 5.5:

Բորդոյում տեղի ունենալիք Խորվաթիա – Իսպանիա խաղում Եվրոպայի գործող չեմպիոնի հաղթանակի գործակիցը 2 է, խորվաթներինը՝ 5, իսկ ոչ ոքին՝ 2.8:

Մարսելում կայանալիք Ուկրաինա – Լեհաստան խաղում ուկրաինացիները հաղթանակը ստացել է 3.33 գործակից, լեհերինը՝ 1.95, իսկ ոչ ոքին՝ 3.2:

Լանսում անցկացվելիք Չեխիա – Թուրքիա մրցավեճում չեխերի հաղթանակն ունի 2.38 գործակից, թուրքերինը՝ 3.2, իսկ ոչ ոքին՝ 3.1:

Եվրո-2016, երրորդ տուր, հունիսի 21

C խումբ

Ուկրաինա - Լեհաստան՝ 20:00 (Երեւանի ժամանակով), Մարսել

Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա՝ 20:00, Փարիզ

D խումբ

Խորվաթիա - Իսպանիա՝ 23:00, Բորդո

Չեխիա - Թուրքիա՝ 23:00, Լանս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով