Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 21-ին կայանալիք 4 խաղերից միայն մեկում կա ընդգծված ֆավորիտ:
Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի ու Հյուսիսային Իռլանդիայի միջեւ Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայանալիք խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը Բունդեսթիմի հաղթանակը գնահատում է 1.3 գործակցով, բրիտանական թիմինը՝ 10, իսկ ոչ ոքին՝ 5.5:
Բորդոյում տեղի ունենալիք Խորվաթիա – Իսպանիա խաղում Եվրոպայի գործող չեմպիոնի հաղթանակի գործակիցը 2 է, խորվաթներինը՝ 5, իսկ ոչ ոքին՝ 2.8:
Մարսելում կայանալիք Ուկրաինա – Լեհաստան խաղում ուկրաինացիները հաղթանակը ստացել է 3.33 գործակից, լեհերինը՝ 1.95, իսկ ոչ ոքին՝ 3.2:
Լանսում անցկացվելիք Չեխիա – Թուրքիա մրցավեճում չեխերի հաղթանակն ունի 2.38 գործակից, թուրքերինը՝ 3.2, իսկ ոչ ոքին՝ 3.1:
Եվրո-2016, երրորդ տուր
C խումբ
Ուկրաինա - Լեհաստան՝ 20:00 (Երեւանի ժամանակով), Մարսել
Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա՝ 20:00, Փարիզ

D խումբ
Խորվաթիա - Իսպանիա՝ 23:00, Բորդո
Չեխիա - Թուրքիա՝ 23:00, Լանս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի
16:56 , 29 սեպտեմբերի