20:37  ,  20 հունիսի, 2016

ՈւԵՖԱ-ն տուգանել է Խորվաթիայի ֆուտբոլային միությանը

ՈւԵՖԱ-ն 100 հազար եվրոյով տուգանել է Խորվաթիայի ֆուտբոլային միությանը Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի Չեխիա - Խորվաթիա հանդիպման ժամանակ խորվաթ ֆանատների անկարգությունների համար, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

ՈւԵՖԱ-ն նաեւ արգելել է Խորվաթիայի ֆուտբոլային միությանը մինչեւ Եվրո-2016-ի ավարտը վաճառել հանդիպումների տոմսեր այն ֆանատներին, որոնք մասնակցել են անկարգությունների եւ որոնց ինքնությունը հնարավոր է եղել պարզել:

Խորվաթիայի «ուլտրասը» պատերազմ է հայտարարել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, որը մեղադրվում է կոռումպացված լինելու մեջ: Ֆանատները մտադիր են ագրեսիվ գործողություններ իրականանցնել նաեւ Իսպանիայի դեմ Խորվաթիայի հավաքականի առաջիկա հանդիպման ժամանակ, որը տեղի կունեն հունիսի 21-ին Բորդոյում՝ Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրում:

Հիշեցնենք, որ Սենտ Էթյենում կայացած խաղում Չեխիայի հավաքականը մինչեւ 76-րդ րոպեն պարտվում էր 0:2 հաշվով, բայց կարողացավ փրկել խաղը՝ 2:2: 87-րդ րոպեին խաղը դադարեցվել էր, քանի որ խորվաթ ֆանատները բազմաթիվ ճայտրուկներ էին նետել խաղադաշտ: Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտե Չաչիչը ֆանատների գործողությունները որակել էր «ահաբեկչություն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով