Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 20-ին անցկացվելիք 2 խաղերից մեկում կա ֆավորիտ:
Սենտ Էթյենում կայանալիք Սլովակիա - Անգլիա խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակն անգլիացիների հաղթանակը գնահատում է 1.83 գործակցով, սլովակներինը՝ 5.5, իսկ ոչ ոքին՝ 3.1:
Թուլուզում անցկացվելիք Ռուսաստան - Ուելս խաղում ռուսների հաղթանակի գործակիցը 2.75 է, բրիտանացիներինը՝ 2.8, իսկ ոչ ոքին՝ 3:
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին:
Եվրո-2016, երրորդ տուր, հունիսի 20
B խումբ
Սլովակիա - Անգլիա՝ 23:00 (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
Ռուսաստան - Ուելս՝ 23:00, Թուլուզ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում