00:53  ,  20 հունիսի, 2016

Եվրո-2016. Ֆրանսիան ու Շվեյցարիան փլեյ-օֆֆում են, Ալբանիան հաղթեց Ռումինիային եւ գրավեց երրորդ տեղը A խմբում (ֆոտո)

Եվրո-2016-ի A խմբի երրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը ոչ ոքի՝ 0:0 հաշվով, խաղաց մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիայի հավաքականի հետ եւ վաստակեց 5 միավոր՝ նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր: Խմբում առաջին տեղը գրավեց Ֆրանսիան (7 միավոր), որը փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովել էր առաջին երկու խաղերում տարած հաղթանակների շնորհիվ:

Ալբանիայի հավաքականը Արմանդո Սադիկուի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ ռումինացիների նկատմամբ եւ 3 միավորով գրավեց երրորդ տեղն այս խմբում: Ռումինիան 1 միավորով վերջինն է եւ ավարտում է պայքարը, իսկ ալբանացիները կսպասեն բոլոր խմբերում երրորդ տեղ գրաված թիմերի արդյունքների վերջնական հաշվարկին: Չորս լավագույնները կստանան փլեյ-օֆֆի ուղեգրեր:

Եվրո-2016. A խումբ, երրորդ տուր

Ռումինիա - Ալբանիա՝ 0:1

Արմանդո Սադիկու, 44

Ռումինիա. Չիպրիան Տետերուշանու, Վլադ Կիրիկեշ, Դրագոշ Գրիգորե, Կրիստիան Սապունարու, Ալեքսանդրու Մատել, Անդրեյ Պրեպելիցո (Լուչիան Սինմերտիան, 46), Նիկոլաե Ստանչիու, Օվիդիու Հոբան, Ադրիան Պոպա (Ֆլորին Անդոնե, 68), Բոգդան Ստանչու, Դենիս Ալիբեկ (Գաբրիել Տորժե, 57):

Ալբանիա. Էտրիտ Բերիշա, Էլսեիդ Հյուսայ, Անդի Լիլա, Մեգրիմ Մավրայ, Էրմիր Լենյանի (Օդիսե Ռոշի, 77), Անսի Ագոլի, Արլինդ Այեթի, Միգյեն Բաշա (Լորիկ Ցանա, 83), Ամիր Աբրաշի, Լեդիան Մեմուշայ, Արմանդո Սադիկու (Բեկիմ Բալյա, 59):

Շվեյցարիա - Ֆրանսիա՝ 0:0

Շվեյցարիա. Յան Զոմեր, Ստեֆան Լիխտշտայներ, Ռիկարդո Ռոդրիգես, Յոհան Ջուրու,  Ֆաբիան Շյոր, Գրանիտ Ջակա, Վալոն Բեհրամի, Բլերիմ Ջեմաիլի, Ադմիր Մեհմեդի (Միխայել Լանգ, 86), Ջերդան Շաքիրի (Ժելսոն Ֆերնանդեշ, 79), Բրիլ Էմբոլո (Հարիս Սեֆերովիչ, 74):

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Կրիստոֆ Ժալե, Լորան Կոսելնի, Ադիլ Ռամի, Պատրիս Էվրա, Կինգսլի Կոման (Դիմիտրի Պայետ, 63), Յոհան Կաբայ, Անտուան Գրիզման, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Անդրե-Պյեր Ժինյակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս