18:48  ,  19 հունիսի, 2016

Եվրոպայի Մեծ մրցանակը՝ Նիկո Ռոսբերգի հաղթանակով

Մրցաշրջանի առաջատար, գերմանացի Նիկո Ռոսբերգի հաղթանակով ավարտվեց առաջին անգամ Բաքվում անցկացված Ֆորմուլա-1-ի Եվրոպայի Մեծ մրցանակը: «Մերսեդեսի» մրցարշավորդը գլխավորում է անհատական առաջնության ընդհանուր հաշվարկը:

Երկրորդը վերջնագիծ հասավ «Ֆերարիի» գերմանացի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը: Առաջին անգամ պատվո հարթակ բարձրացավ «Ֆորս Ինդիայի» մեքսիկացի ավտոարշավորդ Սերխիո Պերեսը:

Ֆորմուլա-1, Եվրոպայի Մեծ մրցանակ

1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)
2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)
3. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա»)
4. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի»)
5. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)
6. Վալտերի Բոտաս («Ուիլյամս»)
7. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ»)
8. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)
9. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա»)
10. Ֆելիպե Մասա («Ուիլյամս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս