01:08  ,  19 հունիսի, 2016

Եվրո-2016. Պորտուգալիա - Ավստրիա խաղի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

«Մոնակոյի» կիսապաշտպան Ժոաո Մոուտինյոն ճանաչվեց Պորտուգալիա - Ավստրիա Եվրո-2016-ի երկրորդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ խաղին:

Հիշեցնենք, որ Պորտուգալիա - Ավստրիա խաղն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 78-րդ րոպեին վրիպել էր 11 մետրանոցից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով