19:22  ,  18 հունիսի, 2016

Եվրո-2016. Բելգիա - Իռլանդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Բելգիայի ու Իռլանդիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ռուսական «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Բորդոյում կայացած խաղում Բելգիայի հավաքականի հենակետայինը հանդես եկավ 90 րոպե եւ դարձավ գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի դուբլի ու Վիտսելի գոլի շնորհիվ բելգիացիները հաղթել էին 3:0 հաշվով: E խմբի առաջատարն իտալացիներն են, որոնք ունեն 6 միավոր: Բելգիան հավաքել է 3 միավոր, իսկ Շվեդիան ու Իռլանդիան՝ 1-ական: Խմբային փուլի վերջին տուրում հունիսի 22-ին կկայանան Իտալիա – Իռլանդիա եւ Բելգիա – Շվեդիա խաղեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով