Բելգիայի ու Իռլանդիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ռուսական «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Բորդոյում կայացած խաղում Բելգիայի հավաքականի հենակետայինը հանդես եկավ 90 րոպե եւ դարձավ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի դուբլի ու Վիտսելի գոլի շնորհիվ բելգիացիները հաղթել էին 3:0 հաշվով: E խմբի առաջատարն իտալացիներն են, որոնք ունեն 6 միավոր: Բելգիան հավաքել է 3 միավոր, իսկ Շվեդիան ու Իռլանդիան՝ 1-ական: Խմբային փուլի վերջին տուրում հունիսի 22-ին կկայանան Իտալիա – Իռլանդիա եւ Բելգիա – Շվեդիա խաղեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի
09:08 , 16 նոյեմբերի
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի