Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը, Եվրո-2016-ի երկրորդ տուրում 3:0 հաշվով հաղթելով թուրքերին, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում գոլ բաց չի թողել 7-րդ խաղում անընդմեջ: Այդ ցուցանիշով Եվրոպայի գործող չեմպիոնը թարմացրել է սեփական ռեկորդը: Վիսենտե Դել Բոսկեի թիմը Եվրոպայի առաջնությունում նախորդ անգամ գոլ բաց թողել է Իտալիայի դեմ 2012 թվականի հունիսի 10-ին կայացած խաղում (1:1):
Թուրքերի դեմ խաղում Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան գերազանցել է անգլիացի լեգենդար դարպասապահ Գորդոն Բենկսի ռեկորդը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը գոլ բաց չի թողնում ազգային թիմում անցկացրած առաջին 5 խաղերում: Բենկսն Անգլիայի հավաքականում նորամուտը նշել էր 4 «չոր» խաղերով, գրում է Goal.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի 
02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի