12:44 18 հունիսի, 2016Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը, Եվրո-2016-ի երկրորդ տուրում 3:0 հաշվով հաղթելով թուրքերին, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում գոլ բաց չի թողել 7-րդ խաղում անընդմեջ: Այդ ցուցանիշով Եվրոպայի գործող չեմպիոնը թարմացրել է սեփական ռեկորդը: Վիսենտե Դել Բոսկեի թիմը Եվրոպայի առաջնությունում նախորդ անգամ գոլ բաց թողել է Իտալիայի դեմ 2012 թվականի հունիսի 10-ին կայացած խաղում (1:1):
Թուրքերի դեմ խաղում Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան գերազանցել է անգլիացի լեգենդար դարպասապահ Գորդոն Բենկսի ռեկորդը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը գոլ բաց չի թողնում ազգային թիմում անցկացրած առաջին 5 խաղերում: Բենկսն Անգլիայի հավաքականում նորամուտը նշել էր 4 «չոր» խաղերով, գրում է Goal.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.