01:07  ,  18 հունիսի, 2016

Եվրո-2016. Ինյեստան լավագույնն էր Իսպանիա - Թուրքիա խաղում

Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Նիցայում կայացած խաղում Իսպանիայի հավաքականի առաջատարներից մեկը մեկնարկային կազմում հանդես եկավ 90 րոպե եւ մասնակցեց 2 գոլային գրոհի:

Հիշեցնենք, որ Թուրինի «Յուվենտուսի» ռմբարկու Ալվարո Մորատայի դուբլի ու Վիգոյի «Սելտայի» հարձակվող Նոլիտոյի գոլի շնորհիվ Եվրոպայի գործող չեմպիոնը հաղթել էր 3:0 հաշվով եւ ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով