22:31  ,  17 հունիսի, 2016

Եվրո-2016. Ռակիտիչը՝ Չեխիա - Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ճանաչվեց ֆուտբոլի Խորվաթիայի եւ Չեխիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի D խմբի երկրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Սենտ Էթյենում կայացած խաղում Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը մեկնարկային կազմում խաղաց 92 րոպե եւ դարձավ գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ խորվաթները չէին պահպանել 2 գոլի առավելությունը: Չեխիան մինչեւ 76-րդ րոպեին պարտվում էր 0:2 հաշվով, բայց կարողացավ փրկել խաղը՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով