«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ճանաչվեց ֆուտբոլի Խորվաթիայի եւ Չեխիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի D խմբի երկրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Սենտ Էթյենում կայացած խաղում Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը մեկնարկային կազմում խաղաց 92 րոպե եւ դարձավ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ խորվաթները չէին պահպանել 2 գոլի առավելությունը: Չեխիան մինչեւ 76-րդ րոպեին պարտվում էր 0:2 հաշվով, բայց կարողացավ փրկել խաղը՝ 2:2:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում