Ավստրիայի ու Հունգարիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության առաջին տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հունգարացի Լասլո Կլայնհայսլերը:
Բորդոյում կայացած խաղում Բրեմենի «Վերդերի» 22-ամյա կիսապաշտպանը Հունգարիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղացել է 80 րոպե եւ դարձել առաջին գոլի արդյունավետ փոխանցման հեղինակը:
Հիշեցնենք, որ հունգարացիները հաղթել էին 2:0 հաշվով: F խմբում են նաեւ Պորտուգալիայի եւ Իսլանդիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 14-ին Սենտ Էթյենում (ժամը 23:00-ին):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում