22:33 14 հունիսի, 2016Ավստրիայի ու Հունգարիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության առաջին տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հունգարացի Լասլո Կլայնհայսլերը:
Բորդոյում կայացած խաղում Բրեմենի «Վերդերի» 22-ամյա կիսապաշտպանը Հունգարիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղացել է 80 րոպե եւ դարձել առաջին գոլի արդյունավետ փոխանցման հեղինակը:
Հիշեցնենք, որ հունգարացիները հաղթել էին 2:0 հաշվով: F խմբում են նաեւ Պորտուգալիայի եւ Իսլանդիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 14-ին Սենտ Էթյենում (ժամը 23:00-ին):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.