21:51  ,  13 հունիսի, 2016

Եվրո-2016. Շվեդիան ու Իռլանդիան բաժանվեցին խաղաղությամբ (ֆոտոշարք)

Շվեդիայի եւ Իռլանդիայի հավաքականները ոչ ոքիով բաժանվեցին Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին տուրում: E խմբի առաջին խաղը կայացավ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ ավարտվեց 1:1 հաշվով:

2 գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Հաշիվն ընդմիջումից 3 րոպե անց բացեցին իռլանդացիները, որոնք 71-րդ րոպեին դարձան նաեւ ինքնագոլի հեղինակ:

E խմբում են ընդգրկված նաեւ Բելգիայի ու Իտալիայի հավաքականները, որոնք կհանդիպե հունիսի 13-ին Լիոնում:

Եվրո-2016, առաջին տուր

E խումբ

Իռլանդիա - Շվեդիա՝ 1:1

Ուեսլի Հուլահան, 48 – Կիրան Կլարկ, 71 (ինքնագոլ)

Իռլանդիա. 23. Դարեն Ռենդոլֆ («Վեստ Հեմ») - 2. Շեյմուս Կոլման («Էվերտոն»), 3. Սայրան Կլարկ («Աստոն Վիլա»), 4. Ջոն Օ՛Շի («Սանդերլենդ»), 6. Գլեն Ուիլան («Սթոք Սիթի»), 8. Ջեյմս Մաքարտի («Էվերտոն», Էյդեն Մաքգիդի, 85), 13. Ջեֆ Հենդրիկ («Դերբի»), 19. Ռոբերտ Բրեյդի («Նորվիչ»), 20. Ուեսլի Հուլահան («Նորվիչ», Ռոբի Քին, 78), 9. Շեյն Լոնգ («Սաութհեմփթոն»), 14. Ջոնաթան Ուոլտերս («Սթոք Սիթի», Ջեյմս Մքլին, 64):

Շվեդիա. 1. Անդրեաս Իսակսոն («Կասիմպաշա») - 2. Միկայել Լյուստիգ («Սելթիկ», Էրիկ Յոհանսոն, 45), 4. Անդրեաս Գրանկվիստ («Կրասնոդար»), 14.Վիկտոր Լինդելոֆ («Բենֆիկա»), 5.Մարտին Օլսոն («Նորվիչ»), 6.Էմիլ Ֆորսբերգ («Լեյպցիգ»), 18. Օսկար Լեւիցկի («Մալմե», Ալբին Էդկալ, 86), 7.Սեբաստիան Լարսոն («Սանդերլենդ»), 9.Կիմ Չելստրիում («Գրասհոպեր»), 11.Մարկուս Բերգ («Պանատինաիկոս», Ջոն Գուդետի, 59), 10.Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ)։

Ֆոտո՝ ՈւԵՖԱ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով