21:51 13 հունիսի, 2016Շվեդիայի եւ Իռլանդիայի հավաքականները ոչ ոքիով բաժանվեցին Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին տուրում: E խմբի առաջին խաղը կայացավ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ ավարտվեց 1:1 հաշվով:
2 գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Հաշիվն ընդմիջումից 3 րոպե անց բացեցին իռլանդացիները, որոնք 71-րդ րոպեին դարձան նաեւ ինքնագոլի հեղինակ:
E խմբում են ընդգրկված նաեւ Բելգիայի ու Իտալիայի հավաքականները, որոնք կհանդիպե հունիսի 13-ին Լիոնում:
Եվրո-2016, առաջին տուր
E խումբ
Իռլանդիա - Շվեդիա՝ 1:1
Ուեսլի Հուլահան, 48 – Կիրան Կլարկ, 71 (ինքնագոլ)
Իռլանդիա. 23. Դարեն Ռենդոլֆ («Վեստ Հեմ») - 2. Շեյմուս Կոլման («Էվերտոն»), 3. Սայրան Կլարկ («Աստոն Վիլա»), 4. Ջոն Օ՛Շի («Սանդերլենդ»), 6. Գլեն Ուիլան («Սթոք Սիթի»), 8. Ջեյմս Մաքարտի («Էվերտոն», Էյդեն Մաքգիդի, 85), 13. Ջեֆ Հենդրիկ («Դերբի»), 19. Ռոբերտ Բրեյդի («Նորվիչ»), 20. Ուեսլի Հուլահան («Նորվիչ», Ռոբի Քին, 78), 9. Շեյն Լոնգ («Սաութհեմփթոն»), 14. Ջոնաթան Ուոլտերս («Սթոք Սիթի», Ջեյմս Մքլին, 64):
Շվեդիա. 1. Անդրեաս Իսակսոն («Կասիմպաշա») - 2. Միկայել Լյուստիգ («Սելթիկ», Էրիկ Յոհանսոն, 45), 4. Անդրեաս Գրանկվիստ («Կրասնոդար»), 14.Վիկտոր Լինդելոֆ («Բենֆիկա»), 5.Մարտին Օլսոն («Նորվիչ»), 6.Էմիլ Ֆորսբերգ («Լեյպցիգ»), 18. Օսկար Լեւիցկի («Մալմե», Ալբին Էդկալ, 86), 7.Սեբաստիան Լարսոն («Սանդերլենդ»), 9.Կիմ Չելստրիում («Գրասհոպեր»), 11.Մարկուս Բերգ («Պանատինաիկոս», Ջոն Գուդետի, 59), 10.Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ)։
Ֆոտո՝ ՈւԵՖԱ



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.