Ֆուտբոլի Իրանի առաջնության ուժեղագույնների խմբում հանդես եկող Մեշհեդի «Փադիդեն» ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին։ Երեւանի «Փյունիկից» Իրան տեղափոխված ֆուտբոլիստը կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Հարոյանն արդեն մարզում է անցկացրել նոր թիմի կազմում։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ձախողվել էր 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը Թավրիզի «Տրակտոր Սազի» ակումբ: Ադրբեջանաբնակ Թավրիզի ֆուտբոլասերները դեմ էին հանդես եկել հայ խաղացողի ներկայությանը եւ ակումբը գործարքը չեղյալ էր համարել:
Այժմ Հարոյանը պայմանագիր է կնքել Խորասան Ռեզավի նահանգը ներկայացնող ակումբի հետ: Թուրքմենստանին սահմանակից նահանգում ադրբեջանական բնակչություն չկա: Ազգային փոքրամասնություններից ներկայացված են թուրքմեններն ու քրդերը: Իրանի ավարտված առաջնությունում «Փադիդեն» գրավել է 10-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Իրանում է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Նա ներկայացնում է Թեհրանի «Էստեղլալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի
19:02 , 5 հոկտեմբերի
18:18 , 5 հոկտեմբերի
18:09 , 5 հոկտեմբերի
17:12 , 5 հոկտեմբերի
16:44 , 5 հոկտեմբերի
16:07 , 5 հոկտեմբերի
15:39 , 5 հոկտեմբերի