16:43 13 հունիսի, 2016Ֆուտբոլի Իրանի առաջնության ուժեղագույնների խմբում հանդես եկող Մեշհեդի «Փադիդեն» ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին։ Երեւանի «Փյունիկից» Իրան տեղափոխված ֆուտբոլիստը կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Հարոյանն արդեն մարզում է անցկացրել նոր թիմի կազմում։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ձախողվել էր 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը Թավրիզի «Տրակտոր Սազի» ակումբ: Ադրբեջանաբնակ Թավրիզի ֆուտբոլասերները դեմ էին հանդես եկել հայ խաղացողի ներկայությանը եւ ակումբը գործարքը չեղյալ էր համարել:
Այժմ Հարոյանը պայմանագիր է կնքել Խորասան Ռեզավի նահանգը ներկայացնող ակումբի հետ: Թուրքմենստանին սահմանակից նահանգում ադրբեջանական բնակչություն չկա: Ազգային փոքրամասնություններից ներկայացված են թուրքմեններն ու քրդերը: Իրանի ավարտված առաջնությունում «Փադիդեն» գրավել է 10-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Իրանում է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Նա ներկայացնում է Թեհրանի «Էստեղլալը»:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.