09:33  ,  13 հունիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը որոշում կընդունի այս շաբաթ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապագայի հարցում վերջնական որոշում կկայացնի այս շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը, գրում է Bild-ը:

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի հավաքականի ավագը հրաժարվում է երկարաձգել «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2017-ի ամռանը: Գերմանական ակումբը նրան առաջարկում է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն 27-ամյա կիսապաշտպանն ունի նաեւ այլ գայթակղիչ առաջարկներ: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Թուրինի «Յուվենտուսը»: Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով