00:50  ,  13 հունիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիան ուժեղ էր Ուկրաինայից՝ աչքի ընկան Մուստաֆին ու Շվայնշտայգերը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրո-2016-ում: C խմբի առաջին տուրում Յոահիմ Լյովի գլխավորած թիմը մրցեց ուկրաինացիների հետ եւ առավելության հասավ Շկոդրան Մուստաֆիի եւ Բաստիան Շվայնշտայգերի գոլերի շնորհիվ՝ 2:0:

Լիլում կայացած խաղում դիտարժան էր առաջին խաղակեսը, որի ընթացքում Ուկրաինայի հավաքականն արժանի դիմադրություն ցույց տավեց աշխարհի չեմպիոններին, որոնք հաշիվը բացեցին 19-րդ րոպեին: Տոնի Կրոսի փոխանցումից հետո Շկոդրան Մուստաֆին գլխի հարվածով գրավեց Անդրեյ Պյատովի պաշտպանած դարպասը:

Ուկրաինայի հավաքականի գրոհներից հետո երկու անգամ սեյվ կատարեց Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, մեկ անգամ Ժերոմ Բոատենգը դարպասի գծի վրայից հեռացրեց գնդակը: Ուկրաինացիները նաեւ գրավեցին Բունդեսթիմի դարպասը, սակայն Անդրեյ Յարմոլենկոյի գոլը չգրանցվեց՝ Արտյոմ Ֆեդեցկին խաղից դուրս վիճակում էր:

Ընդմիջումից հետո մի քանի անգամ հեռվից կատարած հարվածներով փորձեց Ուկրաինայյի հավաքականի դարպասապահին անակնկալի բերել Սամի Խեդիրան, սակայն ապարդյուն:

Նախավերջին րոպեին Մուստաֆիի եւ Նոյերի չհամաձայնեցված գործողությունների հետեւանքով Սելեզնյովը քիչ էր մնում միայնակ հայտնվեր դարպասի դեմ, բայց ուկրաինացիներն օգտվել հնարավորությունից չկարողացան, իսկ նախավերջին րոպեին Մարիո Գյոտցեին փոխարինած Բաստիան Շվայնշտայգերը խփեց գերմանացիների նաեւ երկրորդ գոլը արդեն ավելացված երկրորդ րոպեին: Հրաշալի փոխանցում կատարեց Մեսութ Օզիլը:

C խմբի առաջին խաղում Լեհաստանի հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիային:

Հունիսի 16-ին կայանալիք երկրորդ տուրում Ուկրաինան կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, Գերմանիան՝ Լեհաստանի հետ:

Եվրո-2016, C խումբ, առաջին տուր

Գերմանիա - Ուկրաինա՝ 2:0 

Շկոդրան Մուստաֆի, 19, Բաստիան Շվայնշտայգեր, 90+2

Գերմանիա. 1. Մանուել Նոյեր («Բավարիա») -  2. Շկոդրան Մուստաֆի («Վալենսիա»), 3. Յոնաս Հեկտոր («Քյոլն»), 4. Բենեդիկտ Հյովեդես («Շալկե»), 17. Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), 6. Սամի Խեդիրա («Յուվենտուս»), 11. Յուլիան Դրաքսլեր («Վոլֆսբուրգ») (9. Անդրե Շյուրլե, («Վոլֆսբուրգ»), 78) 8. Մեսութ Օզիլ («Արսենալ»), 18. Տոնի Կրոս («Ռեալ»), 13. Թոմաս Մյուլեր («Բավարիա»), 19. Մարիո Գյոտցե («Բավարիա») (7.Բաստիան Շվայնշտայգեր («Մանչեսթեր Յունայթեդ»), 90):

Ուկրաինա. 12. Անդրեյ Պյատով («Շախտյոր») - 17. Արտյոմ Ֆեդեցկի («Դնեպր»), 20. Յարոսլավ Ռակիցկի («Շախտյոր»), 3. Եվգենի Խաչերիդի («Դինամո»), 6. Տարաս Ստեպանենկո («Շախտյոր»), 7. Անդրեյ Յարմոլենկո («Դինամո»), 13. Վյաչեսլավ Շեւչուկ («Շախտյոր»), 9. Վիկտոր Կովալենկո («Շախտյոր») (21.Ալեքսանդր Զինչենկո («Ուֆա»), 73), 10. Եվգենի Կոնոպլյանկա («Սեւիլիա»), 16. Սերգեյ Սիդորչուկ («Դինամո»), 8. Ռոման Զոզուլյա («Դնեպր») (11.Եվգենի Սելեզնյով («Շախտյոր»), 66):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով