21:52  ,  10 հունիսի, 2016

Paris Grand Chess Tour. Նակամուրան՝ հաղթող, Արոնյանը՝ 6-րդն է

Ամերիկացի Հիկարու Նակամուրայի հաղթանակով Փարիզում ավարտվեց  Grand Chess Tour շարքի առաջին փուլի արագ շախմատի մրցաշարը: Նակամուրան 18 հնարավորից վաստակեց 14 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) եւ միանձնյա գրավեց առաջին տեղը: Նրանից 1 միավոր հետ մնաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Լեւոն Արոնյանը 9 միավորով գրավեց 6-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատարը հաղթանակ տարավ ֆրանսիացի Լորան Ֆրասինյեի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի եւ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ, ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, պարտվեց Մագնուս Կարլսենին, ամերիկացիներ Ուեսլի Սոին եւ Հիկարու Նակամուրային:

Հունիսի 11-ին եւ 12-ին երկու շրջանով կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով