00:19  ,  9 հունիսի, 2016

Grand Chess Tour. Արոնյանը Կարլսենի, Կարուանայի, Կրամնիկի հետ մեկնարկում է Փարիզում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների հետ հունիսի 9-ին Փարիզում կմեկնարկի Grand Chess Tour-ի առաջին մրցաշարը: Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն (բոլորը՝ ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Լորան Ֆրեսինեն (երկուսն էլ՝ Ֆրանսիա):

Շախմատիստները կմրցեն արագ եւ կայծակնային խաղի պարտիաներում: Ռապիդի մրցաշարը հունիսի 9-ին եւ 10-ին է, բլիցինը՝ հունիսի 11-ին եւ 12-ին:

Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշարերը կլինեն հուլիսին Բրյուսելում, օգոստոսին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում եւ դեկտեմբերին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով