00:19 9 հունիսի, 2016Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների հետ հունիսի 9-ին Փարիզում կմեկնարկի Grand Chess Tour-ի առաջին մրցաշարը: Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն (բոլորը՝ ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Լորան Ֆրեսինեն (երկուսն էլ՝ Ֆրանսիա):
Շախմատիստները կմրցեն արագ եւ կայծակնային խաղի պարտիաներում: Ռապիդի մրցաշարը հունիսի 9-ին եւ 10-ին է, բլիցինը՝ հունիսի 11-ին եւ 12-ին:
Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշարերը կլինեն հուլիսին Բրյուսելում, օգոստոսին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում եւ դեկտեմբերին Լոնդոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.