22:16  ,  8 հունիսի, 2016

Աշխարհի ամենամեծ եկամուտ ունեցող մարզիկների տասնյակը

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ամենամեծ եկամուտ ունեցող մարզիկն է, հաղորդում է Forbes-ը:

31-ամյա ֆուտբոլիստը նախորդ 12 ամիսներին ունեցել է 88 միլիոն դոլարի եկամուտ: 56 միլիոնը նա ստացել է «Ռեալի» հետ պայմանագրով, մնացածը՝ տարբեր գովազդային գործարքներից:

1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)՝ 88 միլիոն դոլար

2. Լիոնել Մեսի (ֆուտբոլ)՝ 81,4 միլիոն

3. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)՝ 77,2 միլիոն

4. Ռոջեր Ֆեդերեր (թենիս)՝ 67,8 միլիոն

5. Քեւին Դյուրանտ (բասկետբոլ)՝ 56,2 միլիոն

6. Նովակ Ջոկովիչ (թենիս)՝ 55,8 միլիոն

7. Քեմ Նյուտոն (ամերիկյան ֆուտբոլ)՝ 53,1 միլիոն

8. Ֆիլ Միկելսոն (գոլֆ)՝ 52,9 միլիոն

9. Ջորդան Սփայեթ (գոլֆ)՝ 52,8 միլիոն

10. Կոբի Բրայանտ (բասկետբոլ)՝ 50 միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում