19:38  ,  7 հունիսի, 2016

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը չորրորդն է

Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը չորրորդ տեղում ավարտեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով ոչ ոքի խաղաց առաջատար, ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ եւ մրցաշարն ավարտեց 8 միավորով:

Ուշենինան 8.5 միավորով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց իսպանացի Սաբրինա Վեգա Գուտիերեսը: Բրոնզե մեդալը 8 միավորով նվաճեց բուլղարացի Անտուանետա Ստեֆանովան, որը լրացուցիչ ցուցանիշով առաջ անցավ Մկրտչյանից:

Հայաստանի ներկայացուցիչներից Մարիա Կուրսովան 6 միավորով գրավեց 32-րդ տեղը (բաժանեց 27-45-րդ տեղերը), Լիլիթ Գալոյանը 5 միավորով 60-րդն է (59-80-րդ), Մարիա Գեւորգյանը 4.5 միավորով 92-րդն է (81-92-րդ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով