19:38 7 հունիսի, 2016Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը չորրորդ տեղում ավարտեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով ոչ ոքի խաղաց առաջատար, ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ եւ մրցաշարն ավարտեց 8 միավորով:
Ուշենինան 8.5 միավորով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց իսպանացի Սաբրինա Վեգա Գուտիերեսը: Բրոնզե մեդալը 8 միավորով նվաճեց բուլղարացի Անտուանետա Ստեֆանովան, որը լրացուցիչ ցուցանիշով առաջ անցավ Մկրտչյանից:
Հայաստանի ներկայացուցիչներից Մարիա Կուրսովան 6 միավորով գրավեց 32-րդ տեղը (բաժանեց 27-45-րդ տեղերը), Լիլիթ Գալոյանը 5 միավորով 60-րդն է (59-80-րդ), Մարիա Գեւորգյանը 4.5 միավորով 92-րդն է (81-92-րդ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.