12:37  ,  7 հունիսի, 2016

Հայաստանի հավաքականը հետաքրքրված է «Բոկա Խունիորսի» նախկին ֆուտբոլիստով

«Բելշինայի» մենեջեր Սերգեյ Նովիկովը պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերաքրքրված է բելառուսական ակումբի 20-ամյա կիսապաշտպան Ֆակունդո Զամարյանի ծառայություններով:

«Վաճառել պետք է երիտասարդ ֆուտբոլիստներին, իսկ մենք ունենք այդպիսիների: Տորես, Ֆամայե, Զամարյան: Ի դեպ, մենք բանակցել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նրան շուտով կհանձնեն անձնագիր եւ կհրավիրեն հավաքական»,- Սերգեյ Նովիկովի խոսքը մեջբերում է Tribuna.com-ը:

Ֆակունդո Զամարյանը 2012-2016-ը հանդես է եկել արգենտինական «Բոկա Խունիորսի» երիտասարդական թիմում, իսկ «Բելշինային» միացել է այս տարի: Նա ունի Արգենտինայի քաղաքացիութուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News