12:37 7 հունիսի, 2016«Բելշինայի» մենեջեր Սերգեյ Նովիկովը պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերաքրքրված է բելառուսական ակումբի 20-ամյա կիսապաշտպան Ֆակունդո Զամարյանի ծառայություններով:
«Վաճառել պետք է երիտասարդ ֆուտբոլիստներին, իսկ մենք ունենք այդպիսիների: Տորես, Ֆամայե, Զամարյան: Ի դեպ, մենք բանակցել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նրան շուտով կհանձնեն անձնագիր եւ կհրավիրեն հավաքական»,- Սերգեյ Նովիկովի խոսքը մեջբերում է Tribuna.com-ը:
Ֆակունդո Զամարյանը 2012-2016-ը հանդես է եկել արգենտինական «Բոկա Խունիորսի» երիտասարդական թիմում, իսկ «Բելշինային» միացել է այս տարի: Նա ունի Արգենտինայի քաղաքացիութուն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.