Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտության է մատնել լեհ Յոլանտա Զավադսկային, վաստակել է 7.5 միավոր եւ կես միավոր է հետ միանձնյա առաջատար, ուկրաինացի Աննա Ուշենինայից:
7.5-ական միավոր ունեն նաեւ գերմանացի Էլիզաբեթ Պաեցը եւ իսպանացի Սաբրինա Վեգա Գուտիերեսը: Հունիսի 7-ին կայանալիք վերջին տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի Աննա Ուշենինայի հետ:
Նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել նաեւ Լիլիթ Գալոյանը, որն ունի 4.5 միավոր: Պարտություն են կրել Մարիա Կուրսովան (6 միավոր) ու Մարիա Գեւորգյանը (3.5):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի