23:39 6 հունիսի, 2016Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտության է մատնել լեհ Յոլանտա Զավադսկային, վաստակել է 7.5 միավոր եւ կես միավոր է հետ միանձնյա առաջատար, ուկրաինացի Աննա Ուշենինայից:
7.5-ական միավոր ունեն նաեւ գերմանացի Էլիզաբեթ Պաեցը եւ իսպանացի Սաբրինա Վեգա Գուտիերեսը: Հունիսի 7-ին կայանալիք վերջին տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի Աննա Ուշենինայի հետ:
Նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել նաեւ Լիլիթ Գալոյանը, որն ունի 4.5 միավոր: Պարտություն են կրել Մարիա Կուրսովան (6 միավոր) ու Մարիա Գեւորգյանը (3.5):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.