00:07  ,  2 հունիսի, 2016

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը բարձրացել է չորրորդ տեղ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման հունիսյան աղյուսակում բարձրացել է չորրորդ տեղ՝ 2792: Նախորդ երեք ամիսներին Արոնյանը զբաղեցնում էր 7-րդ տեղը:

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2855: Արոնյանը զիջում է նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Առաջին տասնյակում են նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, չինացի Դինգ Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ ամերիկացի Ուեսլի Սոն:

Գաբրիել Սարգսյանը 59-րդն է (2679),  Վլադիմիր Հակոբյանը՝ 65-ը (2675), Սերգեյ Մովսիսյանը՝ 89-ը (2660):

Երկրների դասակարգման աղյուսակում Հայաստանը 7-րդն է: Ավելի բարձր դիրք ունեն Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Հնդկաստանը եւ Ֆրանսիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով