Գերմանական Kicker-ը հարցում է անցկացրել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում՝ Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն խաղացողին (առանց դարպասապահի) ընտրելու նպատակով:
235 ֆուտբոլիստների մասնակցությամբ հարցման արդյունքում, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հավաքել է ձայների 31.1 տոկոսը: Հաջորդ տեղերում են Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (22.1), գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը(13.6), Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (13.2), գրում է Transfermarkt-ը:
Անցած մրցաշրջանում Մխիթարյանը խփել է 23 գոլ, կատարել է 32 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի
19:02 , 5 հոկտեմբերի