18:42 24 մայիսի, 2016Գերմանական Kicker-ը հարցում է անցկացրել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում՝ Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն խաղացողին (առանց դարպասապահի) ընտրելու նպատակով:
235 ֆուտբոլիստների մասնակցությամբ հարցման արդյունքում, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հավաքել է ձայների 31.1 տոկոսը: Հաջորդ տեղերում են Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (22.1), գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը(13.6), Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (13.2), գրում է Transfermarkt-ը:
Անցած մրցաշրջանում Մխիթարյանը խփել է 23 գոլ, կատարել է 32 գոլային փոխանցում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.