Կոսովոյում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հանգստյան օրից հետո տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստներից հաղթանակ են տարել Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ոչ ոքի են խաղացել Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, պարտություն է կրել Հովհաննես Գաբուզյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 3-8-րդ տեղերը: Առաջին տեղը կիսող ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւն ու չեխ Դավիդ Նավարան ունեն 6-ական միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի