00:23 20 մայիսի, 2016Կոսովոյում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հանգստյան օրից հետո տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստներից հաղթանակ են տարել Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ոչ ոքի են խաղացել Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, պարտություն է կրել Հովհաննես Գաբուզյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 3-8-րդ տեղերը: Առաջին տեղը կիսող ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւն ու չեխ Դավիդ Նավարան ունեն 6-ական միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.