23:44  ,  16 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն խաղացող

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Kicker.de-ի վարկածով ճանաչվել է Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող: 27-ամյա հայ ֆուտբոլիստն ունի ամենաբարձր միջին գնահատականը՝ 2.57:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ավարտված առաջնությունում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է՝ 15: Բունդեսլիգայի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան եւ ընդգրկվել խորհրդանշական հավաքականում:

Մխիթարյանը Գերմանիայի այս առաջնության խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել նաեւ Goal.com-ի ու Whoscored.com-ի վարկածով: Ավարտված առաջնությունում նա մասնակցել է 31 խաղի եւ խփել 11 գոլ: Գերմանական DW-ն էլ նրան ճանաչել էր մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով